VBET-ը «Նոա» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր

VBET-ը «Նոա» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր 
VivaroBet ընկերությունը և «Նոա» ֆուտբոլային ակումբը հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին:
VBET-ը առաջիկա մրցաշրջանում կլինի Հայաստանի փոխչեմպիոնի տիտղոսային հովանավորը և ներկայացված կլինի թիմի խաղային ու մարզումային մարզաշապիկների վրա: «Նոան» և VBET-ը կունենան լայնածավալ մարքեթինգային համագործակցություն՝ մեկտեղելով ջանքերը երկրպագուների համար հագեցած և հետաքրքիր ֆուտբոլային զգացողություններ ապահովելու ուղղությամբ:
«Սա շատ կարևոր քայլ է՝ թե’ VBET-ի կողմից, թե’ մեր ակումբի կողմից: VBET-ը մեծ ծավալի ներդրումներ է կատարում հայկական ֆուտբոլում, ինչը գնահատելի է: Մենք շատ ուրախ ենք համագործակցության առթիվ և վստահ ենք, որ այն կտա իր պտուղները»,- նշել է «Նոա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը:
«Տեսնելով, թե ինչպես է զարգանում «Նոա» ակումբը ոչ միայն խաղադաշտում, այլ նաև խաղադաշտից դուրս, ինչպես է այն կայանում որպես ֆուտբոլային ինստիտուտ, մենք հասկացանք, որ ժամանակն է սկսելու այս համագործակցությունը: Մենք կփորձենք մեր միջազգային փորձը ներդնել նաև Հայաստանում: Վստահ ենք, որ «Նոայի» հետ կարող ենք առավելագույն արդյունքի հասնել»,-նշել է VBET ընկերության սպորտային համագործակցությունների ծրագրերի ղեկավար Ռոբերտ Մարկոսյանը:
Համագործակցության մեկնարկի մասին պաշտոնապես հայտարարվել է «Նոայի»՝ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «ԿՈՒՊՍ»-ի հետ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսին, որի ժամանակ ներկայացվել է նաև ակումբի նոր մարզաշապիկները՝ առաջիկա մրցաշրջանի համար:
VBET-ը և «Նոան» հուլիսի 8-ին, 18:00-ին բոլոր երկրպագուներին հրավիրում են «Հանրապետական» մարզադաշտ՝ վայելելու եվրոպական թեժ դիմակայությունը

Возможно, это изображение (1 человек, стоит, на открытом воздухе и текст «vbet vbet bet lvbet ARARAT 17 KARAPETYAN 87 SELEC»)

Возможно, это изображение (2 человека и текст «vbet vbet SELECT»)

Возможно, это изображение (2 человека и люди стоят)

logo logo logo logo
0,1339 s
138