ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Նոա» ՖԱ, հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Երևանից: Թիմի նախագահն է Ռոման Գևորգյանը: Ակումբը հանդես է գալիս Բարձրագույն խմբում։   
«Նոա» ՖԱ-ի պաշտոնական շնորհանդեսը տեղի ունեցավ 2019թ․ հուլիսի 26-ին՝ Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած ծավալներով ու դիտարժանությամբ աննախադեպ «Նոա Ֆեսթ»-ի շրջանակներում։ Անվանափոխության հետ մեկտեղ, հիմնավորապես վերանայվեցին թիմի զարգացման տեսլականը և նպատակները, ընտրվեցին աշխանքի լրիվ նոր մոտեցումեր և սկզբունքներ։
 Հիմնավորապես փոփոխվեց նաև ակումբի մարզչական կազմը և թիմը։ Հավակնոտ այս խնդիրները լուծելու համար հրավիրվեց նոր մարզչական շտաբ։ Բացի այդ, թիմին միացան լեգիոներներ հիմնականում՝ բարձրակարգ ֆուտբոլիստներ Ռուսաստանից, որոնք զգալիորեն ուժեղացրին «Նոա» ՖԱ-ի մարտունակ կորիզը։ Ակումբի առաջ նպատակ դրվեց ստեղծել դիտարժան և մրցունակ թիմ:
2019-2020 մրցաշրջանի ընթացքում, «Նոա»-ին հաջողվեց նվաճել VBET Հայաստանի գավաթը, Սուպերգավաթը և դառնալ առաջնության փոխչեմպիոն:

logo logo logo logo
0,0227 s
13