ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրոպական ակումբային մրցաշարերից

ՖԱ «Նոա»-ն միանում է ՀՖՖ պահանջին՝ ուղղված ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին՝ ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին եվրագավաթների խաղարկությունից հեռացնելու վերաբերյալ:
Ադրբեջանական ֆուտբոլի ներկայացուցիչների՝ մասնավորապես «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովի սոցցանցերում հրապարակած գրառումները անմարդկային, ցեղասպան և բռնատիրական քաղաքականության արտացոլումն են, որոնք ֆուտբոլում չեն կարող տեղ ունենալ:
Խնդրում ենք դատապարտել և թույլ չտալ քաղաքականացնել ֆուտբոլը՝ խստագույնս պատժելով նրանց, ովքեր նման փորձ կանեն:
 
Մանրամասները՝ https://www.ffa.am/hy/1604159474
 
logo logo logo
0,1905 s
133