«ՆՈԱ» Հոլդինգը՝ «Փարիզ»-ի բաժնետեր

«ՆՈԱ» Հոլդինգը՝ «Փարիզ»-ի բաժնետեր
«ՆՈԱ» հոլդինգը ուրախ է տեղեկացնել, որ տևական բանակցությունները հաջողությամբ են պսակվել և հոլդինգը դարձել է Ֆրանսիայի երկրորդ լիգայում հանդես եկող «Փարիզ» ակումբի բաժնետերը, իսկ «Նոա»-ի նախագահ Ռոման Գևորգյանը միացել է ակումբի տնօրենների խորհրդին:
«Մենք կարծում ենք, որ կարևորագույն այս գործարքը ևս մեկ նշանակալից քայլ է այն շատ հավակնոտ նպատակների իրականացման ճանապարհին, որոնք մեր հոլդինգն իր առջև դրել է»,- ասում է «ՆՈԱ» հոլդինգի նախագահ Ռոման Գևորգյանը։

«Փարիզը» հիմնադրվել է 1969 թվականին, մինչև 70-ականների կեսերը այստեղ խաղացել է աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հայրը՝ Ժան Ջորկաեֆը։ Ակումբը ունի լավ ենթակառուցվածք, հիանալի ակադեմիա, և, ամենակարևորը՝ հավակնություններ։ «Փարիզը» այս պահին զբաղեցնում է երկրորդ տեղը Լիգա 2-ում և հաջողությամբ պայքարում Ֆրանսիայի ուժեղագույն լիգայում հայտնվելու համար։
«ՆՈԱ» հոլդինգին են պատկանում Երևանի «Նոա» ՖԱ-ն և Իտալիայի С սերիայում հանդես եկող «Սիենա» ակումբը։

Возможно, это изображение (текст «YEREVAN ARMENIA FOOTBALL CLUB NOAH PARIS FC X»)

logo logo logo logo
0,1374 s
137